Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն)  աշխատակիցները հունվարի 26-ին Երեւանի Շինարարների փողոցից բերման են ենթարկվել 57-ամյա Ժորա Հ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա շուրջ մեկ տարի, շահադիտական նպատակով, մի շարք կանանց միջնորդել է սեռական հարաբերության մեջ մտնել տարբեր տղամարդկանց հետ՝ յուրաքանչյուր հաճախորդի համար պահանջելով եւ ստանալով 5.000-ական դրամ միջնորդավճար:

Կատարվում է քննություն: