Հայտնի աստղ Քիմ Քարդաշյանը, ով արդեն 30 տարեկան է, մտածում է երեխա ունենալու մասին: Երկար ժամանակ իր ապագա երեխայի համար պոտենցիալ հայր որոնելուց հետո Քարդաշյանի ընտրությունը կանգ է առել հայտնի ամերիկյան բասկետբոլի ֆորվարդ Քրիս Համֆրիսի վրա: Պարզվել է, որ ամենից շատ հայտնի բասկետբոլիստի նկարները գնել են մանուկները: «Ես ուզում եմ, որ իմ որդին նման լինի Քրիսին»,- խոստովանել է Քարդաշյանն իր Twitter-ում:

Նշենք, որ ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որի համաձայն, Քիմը հղի է:

MediaTakeOut.com կայքի համաձայն, Քարդաշյանի ընկերներից մեկը պատմել է, որ Քիմն այս ամռանը հանդիպել է ռեփեր Քենի Վեսթի հետ եւ նրանից երեխա է սպասում: Աղբյուրը նաեւ նշել է, որ Քիմին, իսկապես, դուր է գալիս ռեփերը:

«Ճանաչելով Քիմին, կարելի է ենթադրել, որ նա կօգտագործի այս սյուժեն իր շոուի էպիզոդներից մեկում եւ Քենիի հետ ժամադրության կգա եթերում»,- ասել է նա: