Հայտնի հոլիվուդյան դերասան եւ սկանդալիստ Չարլի Շինը տեղափոխվել է հիվանդանոց: Վաղ առավոտյան նրան դուրս են բերել իր տնից պատգարակով եւ շտապօգնության մեքենայով տեղափոխել Լոս-Անժելեսի Cedars-Sinai հիվանդանոց:
Միաժամանակ բժիշկների հետ Շինի տնից դուրս են եկել երկու երիտասարդ կանայք:
Դերասանի դեմքի մի մասը փակ է եղել սրբիչով, թեեւ, ըստ նախնական տեղեկությունների, հիվանդանոց նրան տեղափոխելու պատճառը եղել է սուր փորացավերը: Բժիշկների խոսքով, բոլոր անհրաժեշտ անալիզներն արդեն արված են եւ հիմա սպասում են դրանց արդյունքներից, գրում է Mignews-ը:
Հաղորդվում է, որ դերասանի հոսպիտալացումից մի քանի ժամ առաջ նրա տուն են բերել կոկաինով լի մի ճամպրուկ եւ նա օգտագործել է այն:




























