Ամերիկյան Pew Forum հետազոտական կենտրոնի կանխատեսումներով, 20 տարուց մոլորակի մահմեդական բնակչության թվաքանակը կաճի մինչեւ 35 տոկոս եւ կհասնի 2,2 մլրդի:

Այսօրվա դրությամբ իսլամ են դավանում մոտ 1,6 միլիարդ մարդ կամ բնակչության 23,4 տոկոսը: Մոլորակի բնակչությունը ներկայումս կազմում է 6,9 միլիարդ մարդ:

Ըստ փորձագետների՝ հաջորդ երկու տասնամյակներում մահմեդական բնակչության աճը երկու անգամ ավելի արագ կլինի, քան ոչ մահմեդական բնակչության:

Մահմեդական բնակչության թիվը Միացյալ Նահանգներում կհասնի 6,2 միլիոնի:

Զեկույցում նշվում է, որ 2030-ին Երկրի բնակչությունը կկազմի 8,3 միլիարդ եւ նրանց 36,4 տոկոսը կլինեն մահմեդականներ: