Իսրայելը Սիրիայի կամ որեւէ այլ երկրի կողմից չի հանդուրժի իր ինքնիշխանության հանդեպ որեւէ խախտում: Այսպես է մեկնաբանել Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից կործանիչի ոչնչացման մասին տեղեկատվությունը Միավորված ազգերի կազմակերպությունում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Դանի Դանոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր ավելի վաղ Իսրայելը սիրիական կործանիչի ուղղությամբ, որը խախտել էր Իսրայելի օդային տարածությունը, երկու Patriot հրթիռ է արձակել: Իսրայելը Սիրիայի, Գազայի կամ որեւէ այլ երկրի կողմից չի հանդուրժի իր ինքնիշխանության հանդեպ որեւէ խախտում»:
Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը նախկինում հաղորդել էր, որ «առավոտվանից Սիրիայում ներքին մարտերի ակտիվացում է նկատվում, ներառյալ Սիրիայի օդուժի ակտիվությունը»:





























