Հոլիվուդյան աստղ, լեգենդար դերասան Օմար Շարիֆն այսօր՝ հունվարի 31-ին կոչ է արել Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքին հրաժարական տալ: Այս մասին նա հայտարարել է կիրակի օրը՝ France Inter ռադիոկայանին տված հարցազրույցում:
Բազմաթիվ անգամ «Ոսկե գլոբուս» մրցանակին արժանացած 78-ամյա դերասանը հիմա Կահիրեում է:
«Ես տեսնում եմ թե ինչ է կատարվում փողոցներում: Ես ամբողջությամբ համամիտ եմ Եգիպտոսի ժողովրդի հետ, որը կառավարությունից անհամեմատ լավ պահում իրեն: Կարծում եմ, որ նախագահը պետք է հեռանա: Նա 30 տարի նախագահ է եղել եւ դա բավական է: Բարեբախտաբար, նա իր համար լավ փոխնախագահ է ընտրել (Օմար Սուլեյման), ով լավ հարաբերություններ ունի Իսրայելի հետ, ինչն, իմ կարծիքով, շատ կարեւոր է»,- հայտարարել է Օմար Շարիֆը:
Նա նաեւ մտահոգություն է հայտնել է, որ աճում է «Մահմեդական եղբայրներ» ընդդիմադիր շարժման ազդեցությունը:





























