Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրամանագրի համաձայն «Ավիաշինարարական միացյալ կոռպորացիա»-ի (Объединенная авиастроительная корпорация (ОАК) ընկերության ղեկավար է նշանակվել «Սուխոյ» ավիակոռպորացիայի գլխավոր տնօրեն Միխաիլ Պողոսյանը։ Պողոսյանը փոխարինում է մինչեւ այս «Ավիաշինարարական միացյալ կոռպորացիա»-ի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեքսեյ Ֆյոդորովին, այս մասին հաղորդում է РБК-ն։
Նշենք, որ Միխաիլ Պողոսյանը 2007 թվականից համատեղում էր «Ավիաշինարարական միացյալ կոռպորացիա»-ի փոխնախագահի եւ «Սուխոյ»-ի գլխավոր տնօրենների պաշտոնները։ 2009 թվականին Պողոսյանը նշանակվել էր նաեւ «Ռուսական օդանավաշինարարական կոռպորացիա «ՄիԳ» (РСК «МиГ») գլխավոր տնօրենի եւ գլխավոր կոնստրուկտորի պաշտոններում։





























