Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը մտադիր է ստանալ բրիտանական վիզա, գրում է «Интерфакс»-ը` հղում անելով Լուժկովին մոտ կանգնած աղբյուրը:

Այժմ Լուժկովը Եվրամիություն է մտնում բազմակի օգտագործման շենգենյան վիզայով, որը Մեծ Բրիտանիայի մուտքի իրավունք չի տալիս: Անգլիայում են սովորում Լուժկովի երկու դստրերը` Օլգան ու Ալյոնան:

«Интерфакс»-ի աղբյուրը հերքել է լուրը, թե Լուժկովը Մեծ Բրիտանիայում ապրելու իրավունք է ստացել: