Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստովոյի» դաշնային գործակալության ներկայացուցչությունում հունվարի 31-ին կայացել է հանդիպում Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության ներկայացուցչության ղեկավար Դաֆինա Գերչեւայի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ համագործակցության, համատեղ նախագծերի եւ ծրագրերի իրականացման հեռանկարները:
Դաֆինա Գերչեւան խոսել է Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության գործունեությունից:
Իր հերթին «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար, Ռուսաստանի դեսպանատան խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովը ներկայացրել է իր գրասենյակի աշխատանքի պրակտիկան:
Որպես երկու կողմերի արդյունավետ համագործակցության օրինակ նշվել է «Դպրոցական նախաճաշ» ծրագիրը, որի գլխավոր դոնորը Ռուսաստանի Դաշնությունն է:
Քննարկվել են միջոցառումների համալիր ծրագրի հնարավորությունները:



























