Մեծ Բրիտանիայում ՌԴ նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործի հետ կապված ԱՄՆ-ն  նոր պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի դեմ: Պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 22-ին:

NBC Newss-ը, հղում անելով պետդեպարտամենտի ներկայացուցչին հաղորդում է, որ  պետքարտուղար Մայք Պոմպեոն որոշում է տորագրել այն ​​մասին, որ «Ռուսաստանը խախտել է միջազգային իրավունքը թունավորելով Սերգեյ Սկրիպալին եւ նրա դստերը»: Չնայած նրան, որ ԱՄՆ-ն միացել էր եվրոպական երկրներին, որոնք հրապարակավ մեղադրում էին Մոսկվային Սկրիպալներին թունավորելու համար, Թրամփի վարչակազմը  պաշտոնական դիրքորոշմամբ հանդես չէր եկել:

Պատժամիջոցները կլինեն 2 փուլով՝ համաձայն 1991 թվականի քիմիական եւ կենսաբանական զենքի եւ ռազմական գործողությունների վերացման մասին օրենքին:

Երկրոդ՝ պատժամիջոցների ավելի ցավոտ փուլը, երեք ամիս անց կլինի, եթե Ռուսաստանը հուսալի հավաստիացումներ չտրամադրի նրանում, որ ապագայում քիմիական զենք չի օգտագործելու եւ կհամաձայնի, որ տեղում ՄԱԿ տեսուչները ստուգումներ անցկացնեն:

Պատժամիջոցների երկրորդ փուլը  կարող է դիվանագիտական հարաբերությունների մակարդակի նվազեցում, դեպի ԱՄՆ «Աերոֆլոտի» թռիչքների սահմանափակում եւ գրեթե ողջ արտահանման եւ ներկրման կրճատում ներառի:

Հիշեցնենք, որ մարտի 4-ին Սոլսբերիում անգիտակից վիճակում հայտնաբերվել էին Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստր Յուլիան: Լոնդոնը  հայտարարեց, որ նրանց թունավորել են ԽՍՀՄ-ում ստեղծված «Նովիչոկ» նյարդային նյութով եւ թունավորման համար  մեղադրեց Մոսկվային: Դրանից հետո մի շարք եվրոպական երկրներ, ինչպես նաեւ ԱՄՆ-ն, արտաքսեցին ռուս դիվանագետներին: Մոսկվան, որը մերժում է բոլոր մեղադրանքները, համարժեք միջոցներով արձագանքեց: