Մոսկվայում ոստիկանության աշխատակիցները կալանավորել են առեւտրային բանկերից մեկի վաչության նախկին փոխնախագահին: Նա կասկածվում է 800 մլն ռուբլու յուրացման մեջ, փոխանցում է «Վեդոմոստի»-ն:

Կալանավորվածի եւ բանկի անունները չեն հրապարակվում:

Քննության վարկածով՝ կասկածյալը բանկի ղեկավարության եւ աշխատակիցների շարքում այլ անձանց հանցակցությամբ ինչ-որ առեւտրային կազմակարպության 800 մլն ռուբլու վարկ է տրամադրել: Հետագայում այս փողը փոխանցվել է բանկի վերահսկողության տակ գտնվող կազմակերպությունների հաշիվներին:

Այս հոդվածով նախատեսված առավելագույն պատժաչափը կազմում է 10 տարվա ազատազրկում՝ մինչեւ 1 մլն ռուբլի տուգանքով:

Դատարանը քննության ընթացքում կասկածյալին գրավով ազատել է: