Օգոստոսի 14-ին իտալական Ջենովայում կամրջի փլուզման հետեւանքով 38 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Corriere della Sera-ն՝ վկայակոչելով Իտալիայի ՆԳ նախարարության տվյալները:

Օգոստոսի 14-ին Ջենովայում կամուրջը փլուզվել է: Ականատեսների վկայությամբ՝ դրանից առաջ կամուրջը կայծակահարվել է:

Ջենովայի քաղաքապետը երկօրյա սուգ է հայտարարել: