«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում օգոստոսի 14-ին միջադեպ է տեղի ունեցել:

NEWS.am-ին ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ օգոստոսի 13-ին ժամը 03:00-ի սահմաններում կալանավոր Տիգրան Եղիազարյանը կոտրել է խցի դուռը, դուրս եկել մասնաշենք, սակայն, աշխատակիցների համատեղ ուժերով իրավիճակը կարգավորվել է:

Հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն: