Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Կասկադում այս պահին հանդիպում է ուսանողների եւ աշակերտների հետ:

Ուսանողներն ու աշակերտները նախարարին են ուղղում իրենց հուզող հարցերը:

Արայիկ Հարությունյանը բարձրախոսով պատասխանում է իրեն ուղղված հարցերին:

Նշենք, որ հանդիպմանը մի քանի տասնյակ քաղաքացիներ են մասնակցում: