Շաբաթ առավոտյան կարճատեւ հիվանդությունից հետո 80 տարեկանում մահացել ՄԱԿ նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը: Այս մասին հայտնել են նրա ընտանիքը եւ Kofi Annan Foundation-ը Twitter-ում, փոխանցում է ՌԲԿ-ն:

Անանը միջազգային կազմակերպությունը ղեկավարել է 1997-ից 2006 թվականներին եւ եղել է 7-րդ գլխավոր քարտուղարը: 2001 թվականին նա արժանացել է խաղաղության Նոբելյան մրցանակի: