Միավորված ազգերի կազմակերպության միջազգային դատարանը սկսել է  Իրանի՝ ԱՄՆ-ի դեմ հայցի լսումները. Իրանը պահանջում է չեղարկել իրանական միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Վաշինգտոնի կողմից այդ երկրի դեմ կիրառված պատժամիջոցները:

Ինչպես հայտնում է IRNA-ն, դատական հայցի համաձայն, ԱՄՆ պատժամիջոցները, որոնք վնասում են Իրանի առանց այդ էլ թույլ տնտեսությանը, խախտում են 1955 թվականին երկու երկրների միջեւ կնքված բարեկամության մասին համաձայնագրի պայմանները:
ԱՄՆ-ն, որոնք օգոստոսի 28-ին հանդես կգան որպես պատասխանող կողմ եւ բանավոր փաստարկներ կներկայացնեն, հանրային պատասխան դեռ չեն տվել:

Ամերիկյան իրավաբանները կարծում են, որ բարեկամության մասին պայմանագիրը անվավեր է, եւ Վաշինգտոնի կողմից Թեհրանի դեմ կիրառված պատժամիջոցները ամեն դեպքում այն չեն խախտում:

Իրանի հայցի վերաբերյալ ժամանակավոր որոշում կայացնելու լսումները կտեւեն 4 օր, որոշումը կկայացվի մեկ ամսվա ընթացքում: