ԱՄՆ որոշումը՝ դադարեցնել ֆինանսավորել ՄԱԿ Մերձավորարեւելյան գործակալության ֆինանսավորումը պաղեստինցի փախստականներին օգնելու եւ աշխատանքները կազմակերպելու համար հարձակում է պաղեստինցի ժողովրդի վրա, հայտարարել է Պաղեստինի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Նաբիլ Աբու Ռդաինահը, հայտնում է Reuters-ը:

«ԱՄՆ մի շարք վերջին որոշումները պաղեստինցի ժողովրդի վրա վրդովեցուցիչ հարձակում են եւ ՄԱԿ որոշումների լիակատար քամահրանք»,- ասել է նա: Նա նաեւ նշել է, որ նման գործողությունները ԱՄՆ-ին չեն վերադարձնի Մերձավոր Արեւելքում առանցքային խաղացողի դերը եւ չեն դառնա տարածաշրջանում խնդիրների լուծում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը օգոստոսի 31-ին որոշում է ընդունել  ՄԱԿ Մերձավորարեւելյան գործակալության ֆինանսավորումը դադարեցնելու մասին: Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները Թրամփի ցուցումով չեղարկել էին Պաղեստինին 200 մլն դոլարի օգնության հատկացումը: