Անընդունելի է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի միջամտությունը կոռուպցիայի դեմ պայքարի մասին իշխանությունների որոշմանը: Այս մասին հայտարարել է Գվատեմալայի արտաքին գործերի նախարար Սանդրա Յովելը, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը չպետք է միջամտի կոռուպցիայի դեմ պայքարի մասին երկրի որոշմանը:

Ավելի վաղ Գվատեմալայի իշխանությունները արգելել էին երկիր մուտք գործել Գվատեմալայաում անպատժելիության դեմ պայքարի միջազգային հանձնաժողովի ղեկավար Իվան Վելասկեսին (CICIG)՝ խնդրելով ՄԱԿ-ին փոխարինել նրան:

Միջազգային CICIG կազմակերպությունը ստեղծվել է 2007-ին Գվատեմալայում հանցագործությունների հետաքննության համար եւ կարող է անկախ հետաքննություններ անցկացնել, գործել երկրի դատախազների հետ համատեղ եւ հանցավոր խմբերի դեմ պայքարի պետական քաղաքականության վերաբերյալ առաջարկություններով հանդես գալ:

CICIG-ի կազմն ամեն երկու տարին մեկ փոխվում է Գվատեմալայի կառավարության կողմից, բայց նրա ղեկավարը նշանակվում է ՄԱԿ-ի կողմից: