Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մասը կողմ է արտահայտվել է ՄԱԿ–ի անհապաղ ուժեղացմանն ու նրա կարեւորագույն մարմինը բարեփոխելուն։ Այս մասին նա նշել է Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ ելույթի ժամանակ, հայտնում է «Եվրոպեյսկայա պրավդա»–ն։   

«Մենք պետք է դադարենք շրջանի շուրջ վազել եւ վերջապես սկսենք իրական բանակցություններ բարեփոխումների շուրջ, ինչպես վաղուց ցանկանում է անդամ պետությունների ճնշող մեծամասնությունը»,–ասել է նա։

Նշենք, որ Գերմանիան, Ճապոնիան, Հնդկաստանը եւ Բրազիլիան երկար տարիներ շարունակ ձգտում են մշտական անդամակցություն ստանալ ԱԽ–ում։