«Եգիպտացիները, որոնք ապրում են այնպիսի շրջաններում, որոնք նշված են որպես  քաղաքային զարգացման ապագա նախագծեր, պետք է իրենց տներում մնալու իրավունք ունենան, եթե ցանկանան», - ասել է ՄԱԿ-ի բնակարանային իրավունքի մասին հատուկ զեկուցող Լեյլանի Ֆարհան, գրում է Reuters-ը:

Վերջին տարիներին Եգիպտոսը սկսել է մի շարք բնակարանային ծրագրեր 42 քաղաքների վերակառուցման եւ շինարարության համար, ներառյալ Կահիրեից դեպի արեւելք նոր մայրաքաղաքի շինարարությունը:

Այն վայրերում, որտեղ նախատեսվում է իրականացնել նախագիծը, բնակվում է Եգիպտոսի բնակչության առնվազն 40 տոկոսը:

Ֆարհան նշել է, որ բնակիչները պետք է «հնարավորություն ունենա մնալ իրենց համայնքներում եւ տներում, եթե ցանկանան»:

 «Պետք է պարզել՝            ցանկանում են արդյոք մարդիկ հեռանալ իրենց տներից», - ասել է զեկուցողը:

Նրա խոսքով, մարդիկ հաճախ են ավելի սահմանափակ տնտեսական հնարավորություններ շրջաններ տեղափոխվում, քան նախկինում ապրել են: