CBS News  հեռուստաալիքը  Միավորված ազգերի կազմակերպությունում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիի հրաժարականից հետո այդ  պաշտոնի թեկնածուների ցանկում ներառել է ԱՄՆ նախագահի դուստր Իվանկա Թրամփին, ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդականի նախկին տեղակալ Դինա Փաուելին եւ  նախկին սենատոր եւ դեմոկրատ Ջո Լիբերմանին, հաղորդում է Gazeta-ն: 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտարարել էր, որ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին  փոխարինելու համար 5 թեկնածու ունի, գրում է The Hill-ը:

Թրամփի խոսքով, այդ կարճ ցուցակում կա նաեւ Դինա Փաուելի՝ ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդականի նախկին տեղակալ անունը:

CBS News-ը հաղորդում է, որ Հեյլիի ազդեցությունը ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վրա ուժեղ էր Թրամփի կառավարման առաջին 1.5 տարիներին: Նրա իշխանությունը նկատելիորեն թուլացավ այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղար դարձավ Մայք Պոմպեոն, իսկ ազգային անվտանգության հարցերով խորհրդական՝ Ջոն Բոլթոնը:

Այնուամենայնիվ, ավելի վաղ Իվանկա Թրամփը հայտարարել էր, որ չի պատրաստվում Նիկի Հեյլիի հրաժարականից հետո ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնել:

Դինա Փաուելը նախագահի աշխատակազմում աշխատել է մոտ մեկ տարի, սակայն վճռորոշ դեր է խաղացել Մերձավոր Արեւելքի քաղաքականության մշակման մեջ, հատկապես Սաուդյան Արաբիայի հետ ավելի բարեկամական հարաբերությունների հաստատման հարցում: