Ռուսաստանը խնդրել է ՄԱԿ Անվտանգության խորհրդին  Ազովի ծովում տիրող իրավիճակի վերաբերյալ հրատապ նիստ անցկացնելու համար, նախնական այն նախատեսված է նոյեմբերի 26-ին Մոսկվայի ժամանակով 19: 00-ին: Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին:

«Ազովի ծովում իրավիճակի վտանգավոր զարգացումների եւ դրան հաջորդած իրադարձությունների կապակցությամբ Ռուսաստանը խնդրել է հրատապ Անվտանգության խորհրդի բաց նիստ հրավիրել նոյեմբերի 26-ի առավոտյան օրակարգում «Միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանումը» հարցով:

Նրա խոսքով, «հանդիպումը նախնական նշանակված է Մոսկվայի ժամանակով 19.00-ին» (11:00 Նյու Յորքի ժամանակով):

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի ռազմական նավերին հարկադրաբար կանգնեցնելու համար ռուս սահմանապահները ստիպված են եղել զենք կիրառել:

Ինչպես հայտնում է Ռուսաստանի ԱԴԾ-ն, նոյեմբերի 25-ին՝ ժամը 19: 00-ին, , Ռուսաստանի Դաշնության սահմանը խախտած Ուկրաինայի ռազմածովային նավատորմի «Բերդյանսկ», «Նիկոպոլ» եւ «Յանի Կապու» նավերը, Ռուսաստանի Դաշնության տարածքային ծովում անօրինական գործողությունների հերթական փորձն են իրականացրել:

Ուկրաինայի ռազմական նավերին հարկադրաբար կանգնեցնելու համար ռուս սահմանապահները ստիպված են եղել զենք կիրառել: Արդյունքում Ռուսաստանի Դաշնության տարածքային ջրերում Ուկրաինայի ռազմածովային նավատորմի բոլոր երեք նավերը կանգնեցված են: Ուկրաինայի ԶՈՒ երեք վիրավոր զինծառայողներն բժշկական օգնություն է տրվել: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի խախտման փաստով հարուցվել է քրեական գործ:

«Պետք է նշել, որ ուկրաինական կողմը տեղյակ է Ռուսաստանի Դաշնության տարածքային ծովով եւ Կերչ-Ենիկալսկու ջրանցքով ռազմական նավերի անցնելու ընթացակարգի մասին: Այս կարգը նախկինում օգտագործվել է նրանց կողմից խաղաղ անցման համար», - հաղորդում է գործակալությունը: