Սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի մահից հետո Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի առաջին արտասահմանյան այցը ցույց կտա, թե ինչ հետեւանքներ են սպասվում ընդդիմադիր լրագրողի սպանությունից հետո, գրում է Associated Press-ը:
Ակնկալվում է, որ մինչ G20-ի գագաթաժողովը արքայազնը կայցելի Մերձավոր Արեւելքի դաշնակիցներին:
Միացյալ Թագավորության Պաշտպանական ուսումնասիրությունների եւ Atlantic Council-ից գիտնական Հ. Հեյլերի կարծիքով, այս ուղեւորությունը ցույց կտա, թե արդյոք թագաժառանգը կկարողանա մոտ ապագայում այցելել արեւմտյան երկրներ եւ արդյոք նրա ձեռքը կսեղմեն, ինչը Հեյլերը կասկածում է:
Գործակալությունը նշում է, որ այցը ուղղված կլինի նրա հեղինակության վերականգնմանը եւ դաշնակցային կապերի ամրապնդմանը: Սակայն այն շատ կտարբերվի ապրիլին Միացյալ Նահանգներ կատարած վերջին այցից, որտեղ Մոհամմեդ Բին Սալմանը հանդիպել էր, մասնավորապես, Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգի, մեդիա մագնատ Ռուպերտ Մերդոկի, Disney-ի տնօրեն Բոբ Այգերի, Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինի, Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուկի եւ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի հետ:
Հեյլերը նշում է, որ ներկայումս Խաշոգջիի սպանության հետ կապված սկանդալի պատճառով թագաժառանգը չի կարող կրկնել նման ուղեւորությունը:
Այնուամենայնիվ, նույնիսկ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը G-20 գագաթաժողովում սեղմի թագաժառանգի ձեռքը, նա միեւնույն է կարող է Վաշինգթոնում, Ուոլ սթրիթում եւ Կրեմինումի հովտում անցանկալի անձ մնալ: «Մեծ քսանյակի» մյուս անդամները նույնպես կարող են սառը ընդունելություն ցույց տալ նրան:
AP-ն բացատրում է, որ չնայած միջազգային հանրության վրդովմունքին, թագաժառանգի Արգենտինա մեկնելու որոշումը ցույց է տալիս, որ նա դեռեւս վայելում է իր 82-ամյա հոր՝ Սաուդյան Արաբիայի թագավորի ուժեղ աջակցությունը եւ իշխանությունում իր տեղի համար այս պահին լուրջ սպառնալիքներ չկան:



























