ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը երկար սպասված մերձավորարեւելյան խաղաղ պլանը հաջորդ տարվա սկզբին կներկայացնի։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Դենի Դանոնը՝ փոխանցում է Reuters-ը։

Նա նշել է, որ խաղաղ պլանի մշակումն ավարտված է, եւ ԱՄՆ վարչակազմը Իսրայելի հետ քննարկել է դրա ներկայացման ժամկետը։ Նրա խոսքերով՝ մյուս տարվա սկիզբը լավ ժամանակ է, քանի որ դա կլինի Իսրայելում ընտրություններից մի քանի ամիս առաջ եւ չի ազդի դրանց վրա։

Դանոնը նաեւ հավելել է, որ Իսրայելը պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ, սակայն պաղեստինցիները կփորձեն խոչընդոտել դրան, եթե անգամ ԱՄՆ-ը ներգրավի այլ ազդեցիկ երկրների, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը եւ Հորդանանը։