ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը կշարունակվի վաղը՝ դեկտեմբերի 4–ին։
Շուրջ 7 ժամ տևած դատական նիստն ընդհատվել էր՝ պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով։
Նշենք, որ այսօր Քոչարյանին պաշտպանները ներկայացրին իրոնց բողոքները, ինչից հետո ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը առարկություններ ներկայացրեց։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը մեկնարկել է նոյեմբերի 27–ին։
Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին որոշում էր կայացրել, որով բեկանվել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը եւ գործն ուղարկվել նույն դատարան նոր քննության։




























