Իրանյան բալիստիկ հրթիռները նախատեսված են միայն պաշտպանության համար եւ երբեք չեն դառնա բանակցությունների առարկա: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, հաղորդում է Tasnim-ը:
«Իրանի հրթիռներն ունեն պատշպանողական բնույթ: Դրանք անհրաժեշտ են զսպման համար»,-հայտարարել է Զարիֆը՝ հերքելով ԱՄՆ-ի հայտարարությունը, որ Իրանի հրթիռային փորձարկումները խախտում են ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2231 բանաձեւը: «Ահա թե ինչու էինք մենք ի սկզբանե ասում, որ մեր հրթիռները քննարկման ենթակա չեն»:
Ըստ նրա՝ Իրանը շատ ավելի քիչ է ծախսում իր զինված ուժերի վրա, քան տարածաշրջանի մյուս երկրները: Զարիֆը շեշտել է նաեւ, որ հատկապես ԱՄՆ-ն է խախտում 2231 բանաձեւը՝ հրաժարվելով իրանյան միջուկային գործարքից, ինչի հետ կապված ԱՄՆ-ն չպետք է մեղադրի Իրանին ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւի խախտման մեջ:





























