ՄԱԿ ԱԽ-ն հավանության է արժանացրել Եմենի հարցով բանաձեւը, որն աջակցում է Խոդեյդա քաղաքում կրակի դադարեցմանը՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Գործակալության տվյալներով՝ բանաձեւն ընդունվել է միաձայն։

Ինչպես նշվում է, փաստաթղթի հիմնական բովանդակությունը Խոդեյդայի ծայրամասերում եւ նավահանգստում կրակի դադարեցումն է։