Լիբանանի իշխանությունները մտադիր են բողոք ներկայացնել ՄԱԿ ԱԽ՝ իսրայելական ինքնաթիռների կողմից Սիրիային հարվածելու հետեւանքով երկրի տարածք ներխուժելու եւ քաղաքացիական ինքնաթիռների համար վտանգ ներկայացնելու համար։ Այս մասին հայտարարել է Լիբանանի հասարակական աշխատանքների եւ տրանսպորտի նախարար Յուսեֆ Ֆինյանոսը՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ նախարարը հայտարարել էր, որ իսրայելական ինքնաթիռները Սիրիային հարվածներ հասցնելիս հրաշքով չեն հարվածել Լիբանանի երկնքում գտնվող ուղեւորատար ինքնաթիռներին։