2019թ. հունվարի 1-ից Գերմանիան արդեն վեցերորդ անգամ կդառնա ՄԱԿ Անվտանգության խորհրդի (ԱԽ) ոչ մշտական անդամ, տեղեկացնում է DW-ն։
ՄԱԿ ԱԽ շրջանակում իր գերակա խնդիրների թվում ԳԴՀ կառավարությունը նշում է կանանց պաշտպանությունը եւ նրանց մասնակցությունը խաղաղության աջակցման գործընթացներին, կլիմայի փոփոխությունների հետ կապված խնդիրների հանդեպ ավելի մեծ ուշադրությունը, ինչպես նաեւ խաղաղարարության հայեցակարգի պաշտպանությունը՝ որպես հակամարտությունների կարգավորման գործիք։
ԳԴՀ կառավարությունը կրկին ՄԱԽ ԱԽ-ը բարեփոխելու կոչ է արել։ Բեռլինի կարծիքով՝ ԱԽ մշտական անդամների ներկա կազմն արդեն չի ներկայացնում ոչ աշխարհի բազմաբեւեռությունը, ոչ ՄԱԿ գանձարանում խոշոր մուծումներ կատարողներին, ինչպես եղել է կազմակերպության հիմնադրման ժամանակ՝ 1945թ.։ Գերմանիան մեծությամբ չորրորդ վճարող երկիրն է ԱՄՆ-ից, Ճապոնիայից եւ Չինաստանից հետո, 2018թ. ՄԱԿ գանձարան է փոխանցել 5,4 մլրդ դոլար (ԳԴՀ բյուջեի 6,4 տոկոսը), նույնքան գումար էլ կփոխանցի 2019թ.։
Գերմանիայից բացի՝ 2019թ. հունվարի 1-ից ԱԽ ոչ մշտական անդամ կդառնան Բելգիան, ՀԱՀ-ը, Ինդոնեզիան եւ Դոմինիկյան Հանրապետությունը՝ փոխարինելով Բոլիվիային, Եթովպիային, Ղազախստանին, Նիդեռլանդներին եւ Շվեդիային։ ԱԽ՝ վետոյի իրավունք ունեցող մշտական անդամներ են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Չինաստանը եւ Ռուսաստանը։ Անվտանգության խորհրդի որոշումները պարտադիր են ՄԱԿ բոլոր անդամ պետությունների համար։





























