ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Քրիստիան Տեր-Ստեփանյանը նշանակվել է Միավորված ազգերի կրթական, գիտական եւ մշակութային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Քրիստիան Տեր-Ստեփանյանին նշանակել Միավորված ազգերի կրթական, գիտական եւ մշակութային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Փարիզ)»,-ասված է հրամանագրի մեջ:

Նախագահի մյուս հրամանագրով Տեր-Ստեփանյանը հետ է կանչվել Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Քրիստիան Տեր-Ստեփանյանին հետ կանչել Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի պաշտոնից»,-նշված է հրամանագրի մեջ: