ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին կոչ է արել շարունակել Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրի պահպանման բանակցությունները՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։
Գլխավոր քարտուղարը նաեւ նշել է, որ Մոսկվան եւ Վաշինգթոնը պետք է ժամանակին անցկացնեն Հարձակողական ռազմավարական սպառազինությունների պայմանագրի երկարաձգման բանակցությունները, քանի որ պայմանագրի ժամկետը լրանում է 2021թ․ փետրվարին։
«Կա եւս մեկ շատ կարեւոր պայմանագիր՝ New START-ը։ Կարծում եմ՝ շատ կարեւոր է, որպեսզի Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը ժամանակին խորհրդակցություններ անցկացնեն, որպեսզի համոզվեն, որ այդ պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվելու է։ Շատ կարեւոր է, որ միջուկային ապառազմականացման գոյություն ունեցող կառույցը պահպանվի եւ հնարավորինս բարելավվի»,- ասել է Գուտերիշը։





























