Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները կզարգանան «զարմանալի արագ տեմպերով», եթե Վաշինգթոնը պատասխանի Փհենյանի կողմից ապառազմականացման միջոցներին եւ պրակտիկ գործողություններին, որոնք վստահության են արժանի՝ հայտնում է Reuters-ը։

ՄԱԿ-ում ԿԺԴՀ մշտական ներկայացուցիչ Խան Տաե Սոնգը հայտարարել է, որ Փհենյանը կշարունակի «Կորեական թերակղզում մշտական եւ ամուր խաղաղ մեխանիզմ ստեղծելու» աշխատանքը։

Խանի խոսքերով, Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ-ի ղեկավարների հանդիպումը հանգեցրեց հարաբերություններում դրամատիկ շրջադարձի, երբ դրանք «աշխարհում ամենաթշնամականն էին», եւ նպաստեց թերակղզում խաղաղության եւ անվտանգության ապահովմանը։