Սաուդյան իշխանությունները դեռեւս թույլ չեն տվել ՄԱԿ-ի ներկայացուցիչներին այցելել Ստամբուլում գտնվող թագավորության հյուպատոսություն՝ սաուդյան լրագրող Ջամալ Խաշագջիի սպանության հետաքննության շրջանակներում, հաղորդում է Reuters-ը:
ՄԱԿ-ի մահապատիժների հարցերով հատուկ զեկուցող Ագնես Կալամարը, որը Թուրքիա է ժամանել սպանությունը հետաքննելու համար, կարճ ժամանակով այցելել է Ստամբուլի այն շրջանը, որտեղ գտնվում է Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունը, սակայն շենք չի մտել: «Մենք պարզապես ցանկանում էինք դա զգալ», - ասել է նա լրագրողներին:
Նրա խոսքերով, նա խնդրել էՍաուդյան Արաբիայի կառավարությանը՝ թույլ տալ հյուպատոսություն մտնել եւ հանդիպել՝ ինչպես Թուրքիայում, այնպես էլ թագավորությունում Սաուդյան իշխանությունների ներկայացուցիչներին:
«Արդարության համար պիտի նշեմ, որ նրանք ուշ ստացան մեր պահանջը, նրանց ավելի շատ ժամանակ պետք է տրվեր: Մենք ամենայն հարգանքով կոչ ենք անում իշխանություններին որոշակի փուլում մուտք գործելու իրավունք մեզ տրամադրել, քանի դեռ մենք այստեղ ենք», - ասել է նա:
Հիշեցնենք, որ սաուդյան լրագրող Ջամալ Խաշագջին սպանվեց անցյալ տարվա հոկտեմբերին, Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում: Էր Ռիադը սպանության փաստն ընդունեց լրագրողի անհետացումից միայն երկու շաբաթ անց: Սակայն սաուդցիները պնդում են, թե սպանությունը «պատահաբար» է տեղի ունեցել: Խաշագջիի մարմինը մինչ օրս չի հայտնաբերվել:





























