Խաշոգջիի սպանությունը կազմակերպվել եւ իրականացվել է սաուդյան պաշտոնյաների կողմից։ Այս մասին հայտարարել է արտադատական մահապատժի հարցերով ՄԱԿ զեկուցող Ագնես Կալամարը՝ ավարտելով իր այցը Թուրքիա, ուր նա մեկնել էր լրագրողի սպանությունը հետաքննելու համար։

Կալամարն ասել է, թե իր առաքելության ընթացքում հավաքված փաստերն ապացուցում են, որ Խաշոգջին դարձել է սաուդյան իշխանությունների դաժան եւ կանխամտածված սպանության զոհը։

Նրա խոսքերով, այդ սպանությունը խոսում է միջազգային հետեւանքների անհրաժեշտության մասին, որոնք պահանջում են միջազգային հանրության, այդ թվում՝ ՄԱԿ-ի անհետաձգելի ուշադրությունը։

Սաուդյան Արաբիայի իշխանությունների հայտնի քննադատ Ջամալ Խաշոգջին սպանվել էր անցյալ տարվա հոկտեմբերի 2-ին՝ Ստամբուլում թագավորության հյուպատոսությունում։ Էր Ռիադը ավելի քան երկու շաբաթ հերքում էր սպանության փաստը՝ հավաստիացնելով, որ լրագրողը ողջ եւ առողջ հեռացել է։ Սակայն ավելի ուշ նրանք խոստովանել էին, թե Խաշոգջին «պատահաբար» սպանվել է, երբ փորձել են նրան համոզել, որ վերադառնա հայրենիք։ Լրագրողի մարմինը մինչ այժմ չի գտնվել։