ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը կասեցրել է Լիբիայի անդամությունը մարդու իրավունքների հարցերով խորհրդում` Մուամար Քադաֆիի ռեժիմի հակառակորդների դաժանաբար ճնշման պատճառով: Համապատասխան որոշումն ընդունվել է մարտի 1-ին`192 երկրի կոնսենսուսով, Վեհաժողովի լիագումար նիստում:

Լիբիան դարձավ առաջին երկիրը, որի անդամությունը կասեցվում է խորհրդում: 2006թ. Վեհաժողովը բանաձեւ էր ընդունել, որը մարդու իրավուքների խախտման դեպքում նախատեսում էր նման պատժամիջոց, սակայն այն երբեք չէր կիառվել: 

Բանաձեւում առանձին կետով նշվում  է նաեւ  կասեցումը վերանայելու հնարավորության մասին, երբ այն «տեղին կլինի»: