Վենեսուելայի ԱԳ նախարար Խորխե Արեազան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է հանդիպել վենեսուելացի գործընկեր Նիկոլաս Մադուրոյի հետ՝ «ընդհանուր լեզու գտնելու եւ տարաձայնությունները քննարկելու համար»: Այս մասին նա հայտնել է ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում, հաղորդում է Reuters-ը:

Նա նշել է, որ ԱՄՆ-ն փորձում է տապալել Նիկոլաս Մադուրոյի իշխանությունը եւ որ երկիրը 2017 թվականի նոյեմբերից 30 մլրդ դոլար է կորցրել բռնագրավված ակտիվներում,   այդ թվում պետական նավթային Citgo ընկերության: