Սաուդյան Արաբիան պատրաստ է համագործակցել ՄԱԿ-ի հետ մարդու իրավունքների մեխանիզմների հարցում։ Այս մասին հայտարարել է թագավորության արտաքին գործերի պետական նախարար Ադել բին Ահմեդ ալ Ջուբեյրը՝ հանդես գալով ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի նիստում։ Ընդ որում՝ նա չի հիշատակել լրագրող Ջամալ Հաշագջիի սպանության հետաքննության մասին։

«Մենք կհամագործակցենք  ՄԱԿ-ի հետ մարդու իրավունքների մեխանիզմների հարցում, այդ թվում մարդու իրավունքների խորհրդի հետ»,- ասել է Ադել բին Ահմեդ ալ Ջուբեյրը։ Նա հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե պատրաստ է արդյոք Էր Ռիադը համագործակցել Հաշագջիի սպանության հետաքննության հարցում, որը վարում է ՄԱԿ ներկայացուցիչ Ագնես Քալամարդը։