ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային համաձայնագրի կնքման համար ավելի շատ ժամանակ կպահանջվի՝ հայտարարել է ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը՝ հայտնում է AP-ը։
Նա նաեւ նշել է, թե ԱՄՆ վարչակազմը պնդում է, որ Չինաստանում կառուցվածքային փոփոխություններ կատարվեն, ներառյալ՝ կոմերցիոն գաղտնիքների գողանալը դադարեցնելը, չինական ընկերություններին պետական աջակցության սահմանափակումը եւ ամերիկյան ընկերություններից, որպես Չինաստանի շուկաներին հասանելիության պայման, տեխնոլոգիաների հարկադիր փոխանցման դադարեցումը։
Ավելի վաղ Չինաստանը առաջարկել էր ԱՄՆ-ից, որպես հակամարտության կարգավորման փորձ, կատարել այնպիսի ապրանքների խոշոր գնումներ, ինչպիսին են սոյայի հատիկները եւ բնական գազը։ Սակայն Լայթհայզերը ասել է, որ նման քայլերը բավարար չեն։ «Խնդիրները բավական լուրջ են, որպեսզի դրանք հնարավոր լինի լուծել լրացուցիչ գնումների խոստումներով»,- նշել է նա՝ հավելելով․ «Մեզ նոր կանոններ են պետք»։





























