1992 թվականի մարտի 2-ին Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի անդամ։ Այս մասին գրառում է կատարվել ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում և կից լուսանկար հրապարակվել։
Նշենք, որ այդ ժամանակ Հայաստանի ԱԳ նախարարը Րաֆֆի Հովհաննիսյանն էր: Վերջինս, ըստ էության, ՀՀ առաջաին արտգործնախարարն էր:
Լուսանկարում (ձախից աջ)՝ Րաֆֆի Հովհաննիսյան, Ալեքսանդր Արզումանյան (այժմ Դանիայում ՀՀ դեսպանն է), Արմեն Սարգսյան (ՀՀ նախագահ):





























