Տոկիոյի դատախազությունը երեքշաբթի բողոքարկել է մայրաքաղաքի օկրուգային դատարանի որոշումը՝ գրավի դիմաց ազատ արձակել ֆրանս-ճապոնական Renault - Nissan - Mitsubishi ավտոմեքենաշինական ընկերության նախկին տնօրեն Կառլոս Գոնին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով NHK հեռուստաալիքին։
Առաջիկայում դատարանը կքննարկի բողոքը։ Մերժման դեպքում Գոնին ազատ կարձակեն։ Գրավի գումարը կազմում է 1 մլրդ իեն (մոտ 9 մլն դոլար)։ Ներկայում նա արդեն 107 օր կալանքի տակ է։
Ընկերության նախկին ղեկավարի ազատ արձակման պայմանները ներառում են Ճապոնիայից չբացակայելու պայման, ինչպես նաեւ տեսահսկման սարքի տեղադրում նրա բնակարանի մուտքին։
Գոնը եւ Nissan-ի տնօրենների խորհրդի նախկին անդամ Գրեգ Քելին ձերբակալվել են անցած տարվա նոյեմբերի 19-ին՝ ճապոնական ֆինանսական օրենսդրության խախտման կասկածանքով։ Խոսքն այն մասին էր, որ Գոնը կարողացել է Քելիի օգնությամբ թաքցնել իր՝ որպես Nissan-ի տնօրենների խորհրդի նախագահի պարգեւատրման իսկական չափը 2010-2015 թվականներին։
Քննության տվյալներով՝ հայտարարագրվել է միայն նրան հատկացվածի կեսը՝ մոտ 10 մլրդ իեն (գրեթե 89 մլն դոլար)։ Այս գործով նրան արդեն մեղադրանք ներկայացվել է։ Քելին գրավի դիմաց է բաց է թողնվել անցած տարեվերջին, բայց Գոնին մերժել են, չնայած փաստաբանների բազմակի դիմումներին։





























