ՄԱԿ Թմրանյութերի եւ հանցավորության վարչությունում տվյալներ են ներկայացրել մարդկային օրգանների ապօրինի վաճառքի մասշտաբների մասին, տեղեկացնում է RT-ն՝ հղում կատարելով  Prensa Latina-ին։

Նշվում է, որ ներկայում աշխարհում մարդկային օրգանների ապօրինի շրջանառությունը գնահատվում է տարեկան 600 մլն դոլար։

Համապատասխան թվերը ՄԱԿ ներկայացուցիչները հնչեցրել են Գվատեմալայում բացված առաջին տարածաշրջանային կոնգրեսում, որը նվիրված է մարդկանց, նրանց օրգանների եւ հյուսվածքների առեւտրի խնդիրներին։