Հայկական կողմը մտադիր է հետեւողականորեն աշխատանք իրականացնել Ադրբեջանի տարածքում հայտնված Հայաստանի եւ Արցախի քաղաքացիների իրավունքները պաշտպանելու եւ ազատելու համար: Մարտի 20-ին  ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց  ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Պատասխանելով Տավուշի բնակիչ Կարեն Ղազարյանի ճակատագրի մասին հարցին, որը Ադրբեջանի իշխանությունների կողմից դատապարտվել է 20 տարվա ազատազրկման, Աննա Նաղդալյանը նշեց, որ աշխատանք է կատարվում, սակայն այն դեռեւս հանրային քննարկման համար նախատեսված չէ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում փաստացի գերության մեջ են երեք հայեր՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչ Արսեն Բաղդասարյանը, Հայաստանի բնակիչներ Կարեն Ղազարյանը եւ Զավեն Կարապետյանը:

«Բոլոր երեք դեպքերով մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության եւ ազատման համար աշխատանք է տարվում», - ընդգծեց Նաղդալյանը: