Կոտայքի մարզում, այսօր՝ մարտի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։10-ի սահմաններում Toyota մակնիշի 34 ZN 744 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Սեւան ավտոճանապարհի 25 կմ հատվածում՝ Չայնիի ոլորաններում, դեպի Երեւան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել։

Shamshyancom-ի   հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան։

Մինչ կժամանեին ճանապարհային ոստիկանները, քաղաքացիներն իրենց ուժերով դարձի են բերել ավտոմեքենան եւ այնտեղից դուրս բերել վարորդին եւ 3 ուղեւորներին, որոնք մեկ այլ ավտոմեքենայով դեպքի վայրից մեկնել են։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նշված ավտոմեքենան շահագործվում է որպես տաքսի եւ այն պատկանում է Հրազդանում հայտնի «Ճռռոյին», ու եթե «Ճռռոն» հետեւողական լիներ, ապա կիսամաշ ու ամբողջովին մաշված անվադողերով ավտոմեքենան երթուղի դուրս չէր գա։