Բաքվում աշակերտուհին ցած է նետվել 3-րդ հարկի պատուհանից։
Ինչպես տեղեկացնում է Report-ը, դեպքը տեղի է ունեցել Սաբաիլյան շրջանի միջնակարգ դպրոցում։
Տարբեր վնասվածքներ ստացած 8-րդ դասարանցի Յա. Հաջիեւան շտապօգնության մեքենայով հասցվել է հիվանդանոց։
Նրա վիճակը գնահատվում է ծանր։ Տեղեկացվում է, որ միջադեպի պահին նա ձեռքին կտրող առարկա է ունեցել։
Փաստը քննվում է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից։




























