Մեղադրող կողմը մտադիր է ցմահ բանտարկություն պահանջել ԿՀՎ նախկին սպայի համար, որը մեղադրվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ, տեղեկացնում է AP-ը։

Անցած տարի ատենակալների դատարանը Քեւին Մելորիին մեղավոր էր ճանաչել չինացիներին 25000 դոլարի դիմաց գաղտնի տեղեկություն հաղորդելու համար։

Նա ձերբակալվել է 2017 թվականին, Շանհայից վերադառնալուց հետո, որտեղ ստացել էր ավելի քան 16000 դոլար։

Փաստաբանները պնդում են, որ Մելորին տեղեկություն է հաղորդել, որն այն ժամանակ արդեն գրեթե օգտակար չի եղել, քանի որ անմխիթար ֆինանսական վճակի մեջ էր։ Նրանք խնդրում են 10 տարվա ազատազրկում։

Մեղադրող կողմն ասում է, որ Մելորին միտումնավոր ռիսկի է ենթարկել մարդկային ակտիվները։ Նանք պահանջում են ցմահ բանտարկություն։