Բրազիլիայում բանկի կողոպտիչների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած հրաձգության հետեւանքով մահացել է 10 մարդ:
AP-ի տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել Սան Պաուլոյից քիչ հեռու՝Գուարարեմա քաղաքում:
Կողոպուտին ներգրավված է եղել առնվազն 25 կասկածյալ: Ոստիկանությունում հայտնել են, որ բոլոր մահացածները հանցագործներ են եղել, հրաձգության հետեւանքով ոչ մի ոստիկան չի տուժել:




























