ԱՊՀ Վիճպետկոմի տվյալների համաձայն, ԱՊՀ-ում ամսական միջին աշխատավարձը մոտ 414 դոլար է: Հրապարակվել է ԱՊՀ պետությունների աշխատավարձերի մասին տեղեկատվություն՝ 2010 թ. դեկտեմբերի դրությամբ:
Ամենաբարձր աշխատավարձ ստանում են Ռուսաստանում՝ ամսական 945 դոլար։ Հաջորդը Ղազախստանն է՝ մոտ 660 դոլար։ Բարձր են վճարում նաեւ Բելառուսում՝ 530 դոլար։
Մնացած բոլոր երկրներում աշխատավարձի ցուցանիշը ցածր է միջինից; Հայաստանն ունի չորրորդ ցուցանիշը՝ մոտ 375 դոլար (136,7 հազ, դրամ)։ Հայաստանն առաջ է նույնիսկ Ուկրաինայից՝ 330 դոլար։ Մոլդովայում միջին աշխատավարձը 292 դոլար է, իսկ նավթով հարուստ Ադրբեջանում՝ մոտ 278 դոլար։
Ամենացածր աշխատավարձեր վճարում են միջինասիական երկրներում։ Ղրղըզստանում միջին աշխատավարձը ամսական 210 դոլար է, իսկ Տաջիկստանում՝ 106 դոլար։ Այլ երկրների մասին տվյալները բացակայում են։




























