Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության բանակը հայտարարել է  կոնգոլեզյան ապստամբների առաջնորդի ձերբակալման մասին, որը մեղադրվում է զանգվածային բռնաբարությունների եւ այլ չարագործությունների կազմակերպման մեջ, հաղորդում է Reuters-ը:

Մասուդի Ալիմասի Կոկոդիկոն՝  «Ռայա Մուտոմբոկիի» առաջնորդը ձերբակալվել էր Հարավային Կիվուում՝ Շաբունդայի տարածքում հրաձգության ժամանակ վիրավորվելուց հետո, հաղորդել է բանակի ներկայացուցիչ Դեդոն Կասերեկան:

«Ռայա Մուտոմբոկին» ձեւավորվել է 2005-ին ռուանդական խութուներից աշխարհազորայինների դեմ պայքրաի համար եւ դարձել է ամենաազդեցիկ զինված խմբերից մեկը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փորձագետների խմբի զեկույցում նշվում է, որ Կոկոդիկոյի մարդիկ անցյալ տարվա սեպտեմբերին Լյուբիլա քաղաքում առնվազն 17 կնոջ են բռնաբարել:

2012-ին ՄԱԿ-ի կողմից իրականացված հետաքննությունը ցույց է տվել, որ «Ռայա Մուտոմբոկին»  պատասխանատու է Հյուսիսային Կիվու նահանգում տեղի ունեցած էթնիկ հողի վրա զանգվածային սպանությունների ալիքի ժամանակ ավելի քան 260 քաղաքացիների մահվան համար: