Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը կնոջ եւ դստեր համար արդեն գնել է մարտի 8-ին մատուցելիք նվերները եւ անհաբերությամբ սպասում է, թե երբ է գալու դրանք հանձնելու պահը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ինքը՝ Տիգրան Կարպետյանը:

«Այո, այո, արդեն վերցրել եմ նրանց նվերները»,- տեղեկացրեց նա՝ խորամանկորեն ժպտալով, սկայն լռեց, թե հատկապես ի՞նչ նվերներ է պատրաստել կնոջ եւ դստեր համար։

Հարցին, տա՞նը, թե մեկ այլ վայրում են նշելու մարտի 8-ը, Կարապետյանն ասաց, որ տանը։

Նա նաեւ տեղեկացրեց, որ մարտի 8-ին ինքը շնորհավորելու է նաեւ նախկին ԱԼՄ-ական կանանց։ «Մի փոքրիկ սեղան կբացենք եւ կնշենք տոնը»,- ասաց Կարապետյանը։

Վերջում ԺԿ նախագահն, այնուամենայնիվ ակնարկեց, որ նվերներն այնքան էլ մատչելի չեն եւ որ դրանց հետ ինքը սիրելիներին նաեւ քրիզանթեմներ է նվիրելու։