Վրաստանի եւ Իսպանիայի ոստիկանությունների միջեւ համագործակցության շրջանակներում Բարսելոնայում անցկացվել է «Մեռլին-տակա» անվանումով հատուկ գործողություն՝ հայտնում է «Գրուզիա-օնլայնը»։

Հատուկ գործողության հետեւանքով կալանավորվել են տարբեր երկրների 100 քաղաքացիներ, որոնց թվում՝ Վրաստանի 66 քաղաքացիներ։ Նրանցից 25-ը մեղադրվում են գողությունների եւ կազմակերպված հանցավոր խմբավորումների անդամ լինելու մեջ։ Մնացած 41-ը կալանավորվել են էմիգրացիոն օրենքները խախտելու համար։

Հատուկ գործողությունը կատարվել է Բարսելոնայի նախկին դպրոցներից մեկի շենքում, որի մի մասը զբաղեցնում էր հանցավոր խմբավորումը։

Իրավապահները խուզարկություններ են անցկացրել կալանավորների բնակության վայրերում։ Որպես իեղեն ապացույցներ, բռնագրավվել են գողացված իրեր եւ մեծ գումարներ։